ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2018-ին եղել ենք ամենաշատ դիմում ունեցողների թվում. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Նա ներկայացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ դիմումների մասով ներկայիս իրավիճակը:

-Պարո՛ն Կիրակոսյան, ամփոփվե՞լ են արդյոք 2019 թվականի տվյալները: Ի՞նչ իրավիճակ է ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ բողոքների եւ վճիռների մասով:

-Հիմնական պատկերը ամեն տարի փորձում ենք ամփոփել՝ հասկանալու համար՝ 2018, 19 տարիների հիմնական վճիռները ինչ ուղղություններով են եղել, բայց պատկերը, եթե ամփոփելու համար վերցնենք, հիմնականում նույնն է, շարունակում են մնալ այն հիմնական հոդվածները, որոնցով դատարանը պարբերաբար խախտումներ է արձանագրում:

Դրանք 5-րդ հոդվածն է, այսինքն՝ ազատությունից ապօրինի զրկելը, 6-րդ հոդվածը՝ արդար դատաքննության իրավունքը, որոնք առաջնային են: Ինչո՞ւ եմ նշում այդ հոդվածները. քանի որունենքկրկին ստացած գործեր, որոնցումկրկնվում են նմանատիպ պատկերները: Եվ երբ դատարանը տեսնում է, օրինակ, եթե կրկին 5-րդ հոդվածի վերաբերյալ խնդիր է բարձրացվում դիմումատուի կողմից, ազատությունից ապօրինի զրկելը, ապա սկսում է վերը կցված ընթացակարգով քննել:

-Եթե համեմատենք 2018թ. եւ 2019թ. տվյալները, կարո՞ղ եք թվային տվյալներ ներկայացնել:

-Եթե չեմ սխալվում, 2018 թվականի համար դիմումատուների քանակի առումով, եթե նայենք Եվրոպական դատարանի կողմից վարած ստատիստիկ տվյալներին, մենք ներառվել ենք 10 ամենաշատը դիմում ունեցող կամ գործերունեցող երկրների շարքին, բայց խնդիրը զուտ դիմումների մասով է, ոչ թե գործերի: Քանի որ դիմումը ստանալուցհետո մի էտապով զտում է դիմումները:

Այստեղ վիճակագրական տվյալները դիտելուց եւ կարդալուց պետք է հիշել, որ, մասնավորապես,խոսքը կարող է գնալ նաեւ արդեն իսկ, օրինակ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների կողմից ներկայացված գանգատների մասին, որոնք թվաքանակի առումով շատ են:

Նման դիմումները նաեւ շատ էին մինչեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, սակայն դրանից հետո ավելացել են:

Մեծաթիվ են նաեւ Ադրբեջանի փախստականների կողմից դիմումները, իհարկե դրանք բոլորը չեն կոմունիկացվել, բայց դրանք եւս վիճակագրության մեջ հաշվարկվում են: Եվ եթե դիմումների քանակով այդպիսի մեծ տվյալներ են, պատճառը նաեւ դա է, եւ խոսքըչի վերաբերում միայն ՀՀ քաղաքացիների կողմից դիմումներին, այլ ուղղակի Հայաստանի դեմ դիմումներին: Այդ դիմումների հետ կապված վիճակագրությունը դատարանն է վարում, եւ իրենք են հրապարակում տվյալներ:

-Իսկ քաղաքական գործիչների մասով ի՞նչ կոմունիկացված դիմումներ կան այս պահին:

-Մանվել Գրիգորյանի գործով դատարանը կիրառել էր միջանկյալ միջոց, եւ իր դիմումը դեռ չի կոմունիկացվել, սակայն դիմումատուն խնդրել էր միջանկյալ միջոց կիրառել՝ ելնելով առողջական վիճակից, որն ապահովվեց կառավարության կողմից, եւ նա տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց: Այլ գործերից եթե խոսենք, ապա Ռոբերտ Քոչարյանի շուրջ անհատական մասով որեւէ դիմում չունենք կոմունիկացված: Խորհրդատվական եզրակացության մասով Եվրոպական դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ նաեւ բարձրացնելով իրավական որոշակի հարցեր, որը այս պահին դեռեւս գտնվում է քննության փուլում:

-Որպես ներկայացուցիչ, ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արդյոք, որ ՀՀ դեմ վճիռների պարագայում այդ գումարները վճարում է կառավարությունը, այլ ոչ թե այն անձը, ում մեղավորությամբ նման դիմում է եղել:

-Միջազգային պրակտիկայում, իհարկե, դժվար է նման դեպքեր գտնել: Միշտպետք է հիշենք, որ երբ Եվրոպական դատարանը որոշում է, որ խախտվել են կոնվենցիայով երաշխավորված այս կամ այն իրավունքը, ապա խոսք է գնում պետության պատասխանատվության մասին՝ անկախ նրանից, թե որ պաշտոնատար անձն է մեղավոր եղել այդ սպանության համար: Միջազգային հարաբերություններում պետությունն է կրում պատասխանատվություն, եւ այլ հարց է, որ հետագայում պետությունը կարող է հետամուտ լինել, թե ով է խախտել իրավունքը, ինչ հանգամանքներում, եւ ձեռնարկել միջոցներ: Սա կարող է լինել ներպետական օրենքների փոփոխության շրջանակներում, այսինքն՝ դա պետության խնդիրն է, եւ պետություննինքնիր համար պետք է որոշի: Սակայն իմ կարծիքն այնպիսին է, որ հետագայում նման խախտումները կանխարգելելու համար պետությունըպետք է որոշակի քայլեր ձեռնարկի եւ, իհարկե, ընդհանուր բնույթի միջոցներ:

Եվ եթե կան կոնկրետ մեղավոր անձինք, ապա ինչ-որ պատասխանատվություն պետք է կրեն: Դա պետք է լինի կոնկրետ դեպքից ելնելով, բայց դա իսկապես կարեւոր է: Իհարկե, պետություններն ուսումնասիրում են, թե երկրի ներսում ինչպիսին է իրավիճակը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս