Արսեն Թորոսյանը հասավ պոլիկլինիկաներին. որ կաբինետի պետական ֆինանսավորումը կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջության կենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելուց հետո հասել է պոլիկլինիկաներին: ՀՀ առողջապահության նախարարությունը այս տարի մտադիր է դադարեցնել պոլիկլինիկաների «այլ կաբինետ» կոչվող կաբինետների գործունեության պետական ֆինանսավորումը:

Ըստ պոլիկլինիկաների տնօրենների՝ «այլ կաբինետ»-ի գործունեության մեջ են մտնում գաստրոէնդերոլոգիական, ուռոլոգիական ծառայությունները: Ավելին, պետական ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք Երեւանի քաղաքապետարանն արդեն ուղարկել է պոլիկլինիկաների ղեկավարներին:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ոչ բոլոր պոլիկլինիկաներն են քաղաքապետարանից ուղարկված տեղեկանքը ստացել: Օրինակ՝ թիվ 9 պոլիկլինիկայի տնօրեն Անի Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկանք չի ստացել. «Մերը մանկական պոլիկլինիկա է, բայց մենք ունենք «այլ կաբինետ»:

Չենք ստացել այդ տեղեկանքը, սուտ ա, ոչ մի տեղեկանք չեն ուղարկել»: Իսկ, ահա, Սարի թաղի պոլիկլինիկայի տնօրեն Սերգեյ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որիրենքուռոլոգի կարիք չունեն՝ նշելով, որ քաղաքապետարանից այդ մասին գրությունչի ստացել: «Եթե պոլիկլինիկան ուզում է ուռոլոգին պահի, ապա թող պահի, բայց իրենց միջոցներով, ոչ թե պետության: Բայց 9 մասնագիտական կաբինետներ կան, որոնք աշխատելու են անպայման, եւ դրա ֆինանսավորումը պետությունը շարունակելու է: Օրինակ, իմ ղեկավարած պոլիկլինիկան ուռոլոգի կարիքը չունի. եթե լինում է, ապա արագ կազմակերպում ենք:

Բայց ուռոլոգ շաբաթներով պահես ու չունենաս ուռոլոգիական հիվանդ եւ դրա համար վճարես, դա անիմաստ է: Պայմանագիր ունենք՝ կնքած այն կազմակերպության հետ, որնունիուռոլոգ, մենքուղեգիր ենք տալիս քաղաքացուն, որն էլ անվճար այցելում է ուռոլոգիմոտ՝ այլ բուժհաստատություն»,- փոխանցեց պոլիկլինիկայի ղեկավարը:

Պարզվում է՝ այս թեմայի շուրջ մի քանի օր առաջ խորհրդակցություն է տեղի ունեցել Առողջապահության նախարարությունում, որին ներկա են գտնվել նաեւ պոլիկլինիկաների տնօրենները:




Լրահոս