Անորոշ վիճակ. ինչ ճակատագիր է սպասվում Աչաջրի ծննդատանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց՝ կենտրոնի ծննդատունը փակվում է, թե ոչ: Նա պատասխանեց, որ անորոշ վիճակ է, իրենք ոչինչ չգիտեն, կառավարությունը մերժել է Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատան փակման ծրագիրը, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ծննդատունը փակվելու է:

Կ. Վարդապետյանն ասաց, որ այդ անորոշության պատճառով իր ղեկավարած բուժհիմնարկության աշխատողներն անելանելի վիճակում են:

Վերջին ծնունդը ե՞րբ եք ընդունել: Այդ հարցին պատասխանելով՝ Կ. Վարդապետյանն ասաց, որ հունվարի 15-ին«5-րդ» հեռուստալիքի ուղիղ եթերում ցուցադրվել է այդ նորելուկի՝ լույս աշխարհ գալը:

Դրա համար ձեզ որեւէ ձեւով պատժե՞լ են: Այս հարցին պատասխանելով՝ Կ.Վարդապետյանը հայտնեց, որ պատահական է ստացվել նկարահանումը, լրագրողական խումբը Աչաջրի առողջության կենտրոնում է գտնվել, երբ բերել են ծննդկանին, վերջինս գրավոր իր համաձայնությունը տվել է, որ իր ծննդաբերությունը նկարահանվի:

Ծննդատանը հղիի ծննդաբերության ժամանակ լրագրողը եղել է առանց բժշկական խալաթի եւ գլխարկի, դա խախտում չէ՞: Այս հարցի վերաբերյալ Կ. Վարդապետյանը հայտնեց, որ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կարող են ծնունդներ ընդունել նաեւ շտապ օգնության մեքենայում, այդ ժամանակ բժիշկը կարող է չհասցնել բժշկական ձեռնոց ներկրել:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է Աչաջրի առողջության կենտրոնը հզորացնելու, տեխնիկապես արդիականացնելու մասին: Դրա վերաբերյալ Կ. Վարդապետյանն ասաց, որ չգիտի, թե ինչպես եւ երբ է կատարվելու:

Ո. Սարգսյան
Տավուշ




Լրահոս