Ինչպես արդեն հայտնել էինք, որ ազգությամբ հայ հոլիվուդյանսկանդալային պրոդյուսեր Ստեփան Մարտիոսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատապարտեցին 5 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման:
2017 թվականի հոկտեմբերից 59-ամյա պրոդյուսերը պահվում էր Մոսկվայի №4 մեկուսարանում՝ Հայաստանի կողմից արտահանձնման հայցը ստանալու պատճառով։
Նշենք, որ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել 178 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ 2011-2013 թվականներին ֆիլմի իրավունքները գնելու համար հատկացրած 50 մլն դոլարը նա յուրացրել է։ 2001 թվականից «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահ, գործարար Վիտալի Գրիգորյանցի ընկերությունում նա ներդրումների, անշարժ գույքի եւ կինոբիզնեսի գծով գլխավոր մենեջեր է աշխատել։ Հայաստանում քրեական գործի հարուցումը բացատրվում է նրանով, որ հենց Երևանում է գտնվում «Հայբիզնեսբանկի» գլխամասային գրասենյակը։
ArmLur.am-ի հետ զրույցում Ստեփան Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը խոսել է վերջինիս գործի ընթացքի մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան