
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը թողել է մի շարք հարցեր, որոնց պատասխանները կամ չկան կամ մասնակի են տրվել, կամ էլ նոր հարցերի պատճառ դարձել:
Քննչական կոմիտեն այսօր մի շարք մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին: Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:
Մանրամասները՝ տեսանյութում