Հայաստանում սննդամթերքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Դոնմալ» ընկերությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում:
Պատճառը անցած տարվա օգոստոսին «Ձյունիկ սառնարան» ընկերությունում տեղի ունեցած հրդեհն է, որի պատճառով «Դոնմալ»-ը հսկայական վնասներ է կրել:
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ընկերությունում հրդեհ բռնկվեց, եւ մի շարք տնտեսվարողներ, այդ թվում եւ՝ «Դոնմալ»-ը, բավականին մեծ կորուստներ կրեցին: Այդ դեպքից անցել է արդեն 5 ամիս, բայց ի օգուտ տնտեսվարողների ոչինչ տեղի չի ունեցել:
«Դոնմալ» ընկերության տնօրեն Ավետիս Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ խնդրին տեղյակ է նաեւ ՀՀ կառավարությունը: «Այդ հրդեհից տուժած բոլոր տնտեսվարողներն ունեն վարկային պարտավորություններ,ու ֆորս-մաժորային իրավիճակ է, ամեն ինչ վառվել է, կորել, ոչ մի շրջանառու միջոցչունենք:
Օրինակ, մերընկերությունն այդ կարգավիճակում է, ոչ մի շրջանառու միջոցչունենք, ինչունեինք (խոսքը ներմուծված սննդամթերքի մասին է՝ 157 մլն դրամի չափով) այդ պահեստում, վառվել է: Խնդրեցինք ընդամենը, որ որոշակի ժամանակում բանկերը մեզ արձակուրդ տրամադրեն: Թե՛ փաստաթղթերով, լուսանկարներով, թե՛ վիդեո ֆորմատով ամեն ինչ կա արձանագրված:
Կոնկրետ «Դոնմալ» ընկերություննունեցել է X քանակությամբ ապրանք 157 մլն դրամին համարժեք, ամբողջությամբ այրվել է, դա հաստատված է ե՛ւ ակտով, ե՛ւ հրդեհի վերաբերյալ տեղեկանքներով, ե՛ւ սննդամթերքի տեսչական մարմնի կողմից կազմված ոչնչացման ակտով»,- նշեց Սուքիասյանը:
Գործարարի խոսքով՝ընկերությունը բանկերի հետ խնդիր ունի: Պարզվում է՝ այս հինգ ամիսների ընթացքում ընկերությունը փորձել է իր մնացած միջոցների հաշվին սպասարկել վարկերը՝ այդ ընթացքում վճարելով նաեւ տոկոսները: «Բայց հիմա կանգնել ենք փաստի առաջ, ոչինչ չունենք բանկին վճարում կատարելու համար, բանկերն էլ մտադիր են մեր հանդեպ տույժ-տուգանքներ կիրառել»,- պարզաբանեց ընկերության տնօրենը:
Գործարարի բարձրաձայնած խնդրի շուրջԷկոնոմիկայի նախարարությունից առաջարկել են վնասը փոխհատուցել մասամբ՝ «շահութահարկի միջոցով»: Այսինքն՝ մի քանի տարիների ընթացքում տնտեսվարողները կկարողանան իրենց վնասը հետ բերել շահութահարկի միջոցով,սակայն այս առաջարկը, ընկերության տնօրենիխոսքով, անարդյունավետ է:
Բացի այս, ընկերության փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով խնդրի իրավական կողմին, ասաց. «Կա հարուցված քրեական գործ՝ հրդեհի հետ կապված,որով դեռեւս ակտիվ գործողություններչեն կատարվում: Ոչ մի ձեւով առաջ չի գնում: Չնայած մենք արդեն միջնորդություն ներկայացրել ենք, որպեսզի ներգրավեն որպեսկողմ, չեն ներգրավել, տուժողչեն ճանաչել: Բայց ակնհայտ է, հանրային փաստ է, որ «Դոնմալ»-ը տուժող է ու ամբողջ ծավալով: Մինչ օրս տուժող էլ չեն ճանաչել:
Միջնորդություն եմ ներկայացրել, պատասխան չկա: Ամենօրյա ռեժիմով փորձում ենք ճշտել, երկրորդ միջնորդությունն ենք ուղարկել, դա քննարկման համար 5-օրյա ժամկետ ունեն, բայց ժամանակ է անցել, պատասխան չկա»:
Ընկերության տնօրեննու փաստաբանը մտահոգված են, քանի որ մտավախություն ունեն, որ 20 տարվա ընկերությունը, հնարավոր է, գնա սնանկացման ճանապարհով ուիրենցից անկախ պատճառներով: «20 տարի աշխատել են, ստեղծել են ամեն ինչ, բավականին լուրջ հեղինակություն ունեն, բայց այսօր դառնալու է այս ամեն ինչը զրո ոչիրենց պատճառով»,- նկատեց փաստաբանը:
Իսկ, ահա, ընկերության տնօրեն Ավետիս Սուքիասյանը տեղեկացրեց, որ բանկերն արդեն գրություններով պահանջում են կատարել վարկային պարտավորությունները: «Բանկերն արդեն գրություններով գումարներն է պահանջում, գույք կա ապահովագրված, իսկ «Նաիրի ինշուրանս»ընկերությունըոչ մի բանով չի զբաղվում,սպասում է փորձագետի եզրակացությանը:
Դա էլ ներկայացնելը մեզանից կախված չէ, մեկը քննիչիորոշումն է, մյուսը՝ փորձագետի եզրակացությունը: Բայց 5 ամիս է անցել, փորձագիտական եզրակացություն չկա, քննիչն էլ որոշումըչի տալիս: Բայց մեր խնդիրների ձնագնդիկը գնալով մեծանում է: Բանկերը սկզբնական շրջանում փորձել են օգնել, բայց մայր գումարը չենք մարել, իսկտոկոսները վճարել ենք: Սա է եղել բանկերի աջակցությունը: Մայր գումարի մարման արձակուրդ տվել են, իսկտոկոսները շարունակել ենք վճարել»,- նկատեց տնօրենը:
Ըստ փաստաբանի՝ այսօր ո՛չ իրավապահ մարմինները եւ ո՛չ էլ ապահովագրական ընկերությունըոչ մի գործառույթ չեն իրականացնում: «Չնայած նրան,որ ֆորս-մաժորային իրավիճակ է, բայց ֆորս-մաժորը չի աշխատում: Բանկն էլ իրհերթին պատճառաբանում է եւ նշում, որ պայմանագրում նշված է, որ ֆորս-մաժորային վիճակը չի ազատում պարտականություններից: Բայց դա հակասում է օրենքին»,-փոխանցեց փաստաբանը:
Բացի այս, փաստաբանը եւս մեկ խնդիր առանձնացրեց. «Այսօր «Ձյունիկ սառնարան»-ը իր գույքով երաշխավորել է մեկ այլ կազմակերպության, եւ այսօր «Ձյունիկ սառնարան»-ը ճանաչված է սնանկ, իսկ «Ձյունիկ»-ի գույքը դրվում է աճուրդի»:
Իրավաբանը «Ձյունիկ սառնարան»-ի արագ սնանկացման գործընթացը կասկածելի է համարում. «Շատ արագ է տեղիունենում սնանկացումը՝ չնայած նրան, որ պրակտիկան ցույց է տալիս, որ նման գործերը տարիներ են տեւում:
Շատ տարօրինակ է: Շատ արագ ձեւով գնում է սնանկացման: Մեր միջնորդությունն ուղարկված է դատարան որպեսկողմ ներգրավելուն. այնտեղ իրավական առումով բաց էլ կա, բայց միջնորդությունն արված է, պայքարելու ենք՝որպեսկողմ ներգրավեն, որպեսզի հասկանանք՝ինչ է կատարվում:
Մեզ հետաքրքրում է միայն մեր ընկերության ֆինանսական վիճակի կարգավորումը, եւ իրավունքների սահմաններում պետք է գործենք»: Ըստ ընկերության տնօրենի՝չի բացառվում, որ շուկայում իրենցտեղը զբաղեցնի մեկ այլ ընկերություն:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ պետական եկամուտների կոմիտե, քանի որ այս գործըքննվում է ՊԵԿ քննչական վարչությունում՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով:
ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին, որ գործով մեղադրյալ կամ կալանավորված անձ չկա:
«Ինչ վերաբերում է «Դոնմալ» ընկերությանը տուժող ճանաչելուն, ապա այդ բովանդակությամբ դիմում ստացվել է նաեւ տվյալ ընկերությունից, սակայն դիմումի լուծումը դեկտեմբերի 19-ի որոշմամբ հետաձգվել է մինչեւ դրա համար որոշ էական հանգամանքնեի պարզումը»,- նշված է ՊԵԿ-ի՝ «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկած պատասխանում: Բացի այս, պարզվում է, որ քրեական գործով նշանակված են հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական համալիր, ինչպես նաեւ քիմիական փորձաքննություններ:
Սյունէ Համբարձումյան