![](https://armlur.am/wp-content/uploads/2020/01/82482539_467026437248285_7198932669239918592_n.jpg)
Լաս Վեգասում ավարտվեց UFC 246 մրցաշարը, որի շրջանակներում օկտագոն վերադարձավ UFC 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը: Վերջինս կարողացավ առանց մեծ դժվարությունների առավելության հասնել Դոնալդ Սերոնեի նկամամբ: Իռլանդացին ընդամենը 40 վայրկյանում նոկաուտի ենթարկեց իր մրցակցին:
Հիշեցնենք, որ մենամարտից առաջ Քոնորը հայտարարել էր, որ Սերոնեին կհաղթի նույնիսկ հիվանդ վիճակում: Հիշեցնենք նաև, որ Մակգրեգորը իր վերջին հաղթանակը տարել էր 2016 թվականի նոյեմբերին, երբ առավելության էր հասել Էնդի Ալվարեսի նկատմամբ ու նվաճել տիտղոս թեւթեւքաշային կարգում:
Էդմոն Մարտիրոսյան