Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կարեւոր.
Այո, ցավոք դեռ Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի կամ էլեկտրական վառարաններով, սակայն բացարձակապես ԲՈԼՈՐ այդ դպրոցներում ձեռնարկվել են կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրեր՝ ամբողջական եւ վերջնական լուծում տալու այս խնդրին։
Միայն այս պահին՝ մարզի 5 դպրոցներում իրականացվում են կենտրոնացված ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներ (4-ում՝ ֆին.վերաբաշխումների շնորհիվ, մեկում՝ համայնքի հետ համագործակցության միջոցով):
Հ.Գ. Ըստ այդմ՝ գործնականում անհնար է կոնկրետ այդ դպրոցներում ապահովելու մեր գործընկեր գերատեսչությունների կողմից սահմանված՝ ջերմաստիճանի համաչափ ֆոնը դպրոցի բոլոր անկյուններում։
Հ.Գ.Գ. Բոլոր դեպքերում՝ վստահեցնում եմ, արվում է ամեն ինչ՝ տվյալ դպրոցների դասասենյակներում նվազագույն ջերմաստիճանի ֆոնը երաշխավորված պահելու համար, ինչի համար նաեւ բացի պաշտոնեական վարչարարությունից, իրականացնում ենք նաեւ անակնկալ ստուգայցեր եւ հարկ եղած դեպքում՝ ձեռնարկում ենք կարգապահական միջոցառումներ։
Այդ դպրոցներին առնչվող բոլոր մանրամասները՝ տարածված պարզաբանման մեջ»: