
Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի այսօր կայանալիք Իտալիայի առաջնության 20-րդ տուրի «Պարմայի» դեմ հանդիպմանը:
Թուրինցիները արդեն հրապարակել են թիմի հայտացուցակը, որտեղ տեղ է գտել նաեւ պորտուգալացին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն բաց էր թողել «Յուվենտուսի» գավաթային հանդիպումը սինուսիտի հետեւանքների պատճառով(քթի լորձաթաղանթի բորբոքում):
Էդմոն Մարտիրոսյան