
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Աշոտ Կարապետյանի, Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերը նույն կոնտեքստում չի դիտարկում: Այս մասին նա ասաց Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ:
Գրիգորյանը նաև ասաց, որ Մարտի 1-ի գործով անցնող անձանց անվտանգությամբ զբաղվելու կարիքը դեռ չի տեսնում: