Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է դատական համակարգի աշխատակիցներին ու վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ պետական պարգեւներ ու կոչումների վկայականներ հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ժողովրդավարական պետության կայացման, իշխանության թեւերի միջեւ հավասարակշռվածության ապահովման համար չափազանց կարեւոր է օրենքի տառին եւ ոգուն համահունչ, լիարժեք գործող, արհեստավարժ դատական համակարգը: