
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ (դիմացի և ետևի- խմբ.) ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի, և այն դեպքերի համար, երբ բացակայում է համարանիշերից մեկը։
Գործող օրենքով տուգանքի չափը 200 000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթեւեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք եւ երկու բալային միավորի հանում։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: