ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել Է Յուրի Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, նախագահը Քննչական կոմիտեի փոխնախագահ Իգոր Կրասնովին առաջարկել Է ՌԴ-ի գլխավոր դատախազի պաշտոնում: Նա արդեն Կրասնովի թեկնածությունը ներկայացրել Է Դաշնության խորհրդի քննարկմանը:
Իգոր Կրասնովը ծնվել Է 1975 թվականին: Արդարադատության գեներալ-լեյտենանտ Է: Նա հետաքննել Է մի շարք աղմկահարույց քրեական գործեր, այդ թվում 2005 թվականին Անատոլի Չուբայսի դեմ մահափորձը, Ստանիսլավ Մարկելովի եւ Անաստասիա Բաբուրովայի սպանությունը, Բորիս Նեմցովի սպանությունը: ՌԴ-ի Քննչական կոմիտեի փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2016 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: