
Հունվարի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 33-ամյա Սրապիոն Ա.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2019 թ. հունվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: