
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային հանդիպում է ունեցել հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնած Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Քննարկվել են Կազմակերպության գործունեության արդիական հարցեր: Հիմնական ուշադրությունը հատկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ծրագրին, ինչպես նաև ՌԴ-ի կողմից ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում՝ 2020թ., ՌԴ կողմից առաջարկված առաջնահերթություններին:
Հատուկ շեշտվել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ քայլերի կարևորությունը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կայանալիք միջոցառումների լույսի ներքո: