Հետաձգվող նիստեր․ ինչպե՞ս է դատական համակարգը Լևոն Երանոսյանի գործը գլուխ բերելու․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի մասով հարուցված քրեական գործը: 2019 թվականի ընթացքում դատական նիստերը պարբերաբար չէին կայանում: Նկատում ենք՝ նշանակված է եղել 13 դատական նիստ, որից 6-ը տարբեր պատճառաբանություններով չեն կայացել:

2020 թվականի հունվարի 15-ին նշանակված հերթական դատական նիստը մեղադրող դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված կրկին չի կայացել: Եվ, ահա, մի դեպքում գործը նախագահող դատավոր Հարություն Մանուկյանն է խորհրդակցական սենյակում, մյուս դեպքում էլ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, այս գործով մեղադրող դատախազ Ա. Շահբազյանն է ծանրաբեռնված: Թե այս տեմպերով դատախազությունն ու դատական համակարգը ինչպես գործը գլուխ կբերեն, դժվար է ասել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս