«Հեղափոխություն»՝ ՊԵԿ-ում. Կոռուպցիայի համար աշխատանքից հեռացվածը՝ նորաստեղծ մարմնի պետ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում։

Մասնավորապես՝ որոշում է կայացվել ՊԵԿ խոշոր ու միջին, ինչպես նաև փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունները միավորել և ստեղծել մեկ վարչություն, որն էլ ղեկավարելու է խոշորի պետը՝ Արթուր Հարությունյանը, ով նախկինում Կենտրոնի հարկայինի պետն էր և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ կոռուպցիայի համար հեռացվել էր աշխատանքից։ Սակայն հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսին, նա Դավիթ Անանյանի ձեռամբ վերադարձվեց համակարգ և պաշտոնեական առաջխաղացում ունեցավ։

Նորաստեղծ մարմնի պետի տեղակալ է նշանակվելու Տիգրան Զաքարյանը, ով Սերժ Սարգսյանի նախկին օգնական Մարտին Զաքարյանի որդին է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս