Այսօր վաղ առավոտից հանրապետության մի շարք մարզերում անասնաբուծությամբ զբաղվողները փակել են տարբեր ավտոճանապարհներ՝ շարունակելով օրեր առաջ սկսած բողոքի ակցիաները:
Ինչպես հայտնի է՝ նրանց դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ:
«Այս պահին Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի մայրուղին փակած բողոքի ակցիայի մասնակինցերի մոտ են Արմավաիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը և մի քանի այլ աշխատակիցներ, ովքեր բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ»,- ArmLur.am-ին հայտնեց Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը:
Լիդա Եղիազարյան