Տղա՛ ջան, ինչ-որ մեկը չէ. դու իմ անուն-ազգանունը չգիտե՞ս. Գևորգ Պետրոսյանը՝ Արման Բաբաջանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումն ընդհատվեց բուռն լեզվակռվով: Ընդհարումը տեղի ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգմավորների միջև:

Օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խորհուրդ տվեց պայքարել նաև «գողական» բառի հետ կապված 3 տառից բաղկացած հասկացության դեմ, որին ի պատասխան անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հորդորեց խմբակցության անդամներին ներողություն խնդրել իրենց գործընկերոջ ելույթի համար, իսկ ԱԺ նախագահին խնդրեց համապատասխան քայլեր ձեռնարկել պատգամավորի նկատմամբ:

Արման Բաբաջանյանի ելույթի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջամտությունները շարունակվեցին նաև ելույթից հետո և վերաճեցին բուռն լեզվակռվի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կողմերին հանդարտության կոչ արեցին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վեճի մասնակից, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկեց:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները. Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքներից»,- ասաց Միրզոյանը:

Կատարվածի հետ կապված Գևորգ Պետրոսյանի պարզաբանումը՝ տեսանյութում:




Լրահոս