ՏԵՍԱՆՅՈւԹ. Արդյոք ճի՞շտ էր Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին եկեղեցու քայլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մարդ ինքնասպանություն է գործել առանց առողջական խնդիրներ ունենալու, ապա Եկեղեցին չի աղոթում նրանց համար: Նախօրեին, սակայն, Շահե ծայրագույն վարդապետի կողմից աղոթք էր կատարվում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը, որը, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, նախնական վարկածով ինքնասպանություն է որակվել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանից պարզել՝ ինչու հոգեհանգստի կարգ կատարվեց, եթե եկեղեցին իր բոլոր կանոններով չի ընդունում ինքնասպանությունը:

Ի պատասխան՝ քահանա Մելիքյանը նշեց. «Նման պարագաներում, երբ դեռ կատարվում է հանգամանքների քննություն, ու ինքնասպանության փաստի վերաբերյալ վերջնական եզրահանգումներ չեն ներկայացվել տվյալ ժամանակահատվածում՝ մինչ հուղարկավորության արարողությունները, Եկեղեցին աղոթք կատարում է հանգուցյալի հոգու հանգստության եւ հարազատների մխիթարության համար: Շահե ծայրագույն վարդապետի կողմից կատարվել է նման աղոթք, եւ մխիթարական խոսք ուղղվելԿուտոյան ընտանիքին եւ ներկաներին»:




Լրահոս