Ինչո՞ւ են դանդաղում Լևոն Երանոսյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ավան եւ ՆորՆորքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի մասով հարուցված քրեական գործը: 2019 թվականի ընթացքում դատական նիստերը պարբերաբար չէին կայանում:

Նկատում ենք՝ նշանակված է եղել 13 դատական նիստ, որից 6-ը տարբեր պատճառաբանություններով չեն կայացել: 2020 թվականի հունվարի 15-ին նշանակված հերթական դատական նիստը մեղադրող դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված կրկինչի կայացել:

Եվ, ահա, մի դեպքում գործը նախագահող դատավոր Հարություն Մանուկյանն է խորհրդակցական սենյակում, մյուս դեպքում էլ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, այս գործով մեղադրող դատախազ Ա. Շահբազյանն է ծանրաբեռնված: Թե այս տեմպերով դատախազությունն ու դատական համակարգըինչպես գործը գլուխ կբերեն, դժվար է ասել:




Լրահոս