Հայաստանում նոր բունտ է հասունանալու. այս անգամ թիրախում «Գազպրոմի» աշխատողներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում լայնածավալ կրճատումներ են տեղի ունենալու: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել ընկերության աշխատակիցների կողմից, որոնք պնդում են, որ իրենց ղեկավարությունը զգուշացրել է, որ կրճատումներ են տեղի ունենալու՝ պատճառաբանելով, որ կամ պետք  է գազի գինը բարձրացնեն կամ կրճատումներ անեն: ArmLur.am -ը դիմեց «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայություն, որտեղից  մեզ հայտնեցին հետևյալը․

«2019թ. Ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից»:




Լրահոս