
Այսօր վաղ առավոտից հանրապետության մի շարք մարզերում անասնաբուծությամբ զբաղվողները փակել են տարբեր ավտոճանապարհներ՝ շարունակելով օրեր առաջ սկսած բողոքի ակցիաները:
Ինչպես հայտնի է՝ նրանց դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ:
Քիչ առաջ մսավաճառները կրկին հավաքվել են Արարատի մարզի մարզպետարանի մոտ՝ հանդիպելու մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում