Հունվարի 21-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Ա․-ի կողմից կալանավորված անձ Դ․ Թ․-ին բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա թվով 9 նռների գագաթային հատվածներում զննությամբ հայտնաբերել են ակնադիտորեն սփայս տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։