
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբաս Զոհուրին եւ 12 այլ դեսպաններ հունվարի 21-ին հանդիպել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ դեսպանընկալ երկրներ մեկնելուց առաջ։ Այս մասին Թվիթերում տեղեկացրել է Երեւանում Իրանի դեսպանությունը։
Նշվում է, որ Իրանի նախագահը ընդգծել է երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացման կարեւորությունը։