ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանը երեկ խախտեց օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովում երեկ իրավիճակը կրկին թեժացավ քրեական ենթամշակույթ ստեղծող կամ դրան հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Երբ Գեւորգ Պետրոսյանը խորհուրդ տվեց պայքարել ոչ միայն գողականների, այլ նաեւ 3 տառանոց այլ հասկացության դեմ, Արման Բաբաջանյանը պահանջեց ներողություն խնդրել: Ու մինչ կհասցներ նստել իր տեղը, մի քանի պատգամավորներ փորձեցին հենց դահլիճի ներսում նրանից հաշիվ պահանջել: Իրավիճակը հանդարտեցրին ԲՀԿ կանայք եւ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ: Երկրորդ «ռաունդը» մեկնարկեց, երբ նիստերի դահլիճ վերադարձավ Գեւորգ Պետրոսյանը, եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նետեց. «Պարո՛ն Պետրոսյան, ռազբորկա՞ եք ուզում անել»: Ու երկրորդ փուլից հետո կարգապահական վարույթ հարուցվեց միայն ԲՀԿ-ական պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանի, Արթուր Դալլաքյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ, այնինչ ակտիվ էին նաեւ իմքայլականները:

Իհարկե, ԲՀԿ-ական այս պատգամավորների՝ օրենսդիրին ոչ հարիր պահվածքն ամենեւին արդարացնել պետք չէ, սակայն ընդունելի չէ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միակողմանի մոտեցումը եւ, առավել եւս, ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումը: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 52 հոդվածի երրորդ կետում հստակ սահմանված են պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցները, եւ ընդգծված է, որ պետք է այն կիրառել մեղմից դեպի խիստը: Սակայն ԱԺ նախագահը միանգամից նախավերջին կարգապահական միջոցը կիրառեց:

Մանրամասները՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս