«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք դեկտեմբերի 7-ին հարցազրույց էինք արել ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ․ «Միայն մանկամիտը կարող էր մտածել, որ նախագահը Սերգոյին նման հանձնարարություն կտար»։ Խոսքը Սերժ Սարգսյանի դեմ դիզվառելիքի հետ կապված քրգործի մասին է։
Հարցազրույցից հետո Նիկոյանին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու հարցազրույցում արտահայտած մտքերի կապակցությամբ, որտեղ նա կասկած է հայտնել նախաքննության օրինականության հետ կապված։ Երկու օր իրար ետեւից նրան հրավիրել են եւ ժամերով պահել ՀՔԾ-ում՝ պահանջելով բացատրել, թե ինչու է հարցազրույց տվել՝ «ի՞նչ եք նկատի ունեցել, երբ ասել եք․․․»։