ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչչի հայտնում: Գաղտնապահ են, ինչպես երբեւէ: Եվ այս ֆոնին ուշագրավ է, որ ԱԱԾ-ն փողերի լվացման գործով ձերբակալել եւ արդեն մեղադրանքէ առաջադրել Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին:
Հենց օդանավակայանում Երեւան ժամանելուն պես Գուրգենին են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները եւ տարել իրենցհետ: Նրան մեղադրանք է առաջադրվել,նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց տեղեկություններ ստանալ իր աղբյուրներից այն մասին, թե կոնկրետ ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին:
Այսպիսով, նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել կոնկրետ փաստաթղթեր, որ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, որոնքհետագայում արտասահմանում «մաքրվել են» եւ օրինական ճանապարհով հետ փոխանցվել կրկին Հայաստան ու ներկայացվել որպես«Յուքոմ» ընկերության ձեռքբերում: Նշենք, որ «Յուքոմ» ընկերության բաժնետերերից է Խաչատրյանների ընտանիքը:
Դատելով իրավիճակից՝ԱԱԾ-ն նաեւ մտել է «Յուքոմ»ընկերությունեւ փորձել քննության արդյունքում ստուգել ընկերության գործունեությունը, թե արդյոք այն կարող էր այդ չափ ահռելի ձեռքբերումներ ունենալ կարճ ժամանակում:
Եվ,ըստ ամենայնի, ԱԱԾ-ի ձեռքում կան փաստաթղթեր, որոնցուսումնասիրությունները իրավապահներին դուրս են հանել կոնկրետհետքի վրա, որի շրջանակներում էլ ձերբակալել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն եւ մեղադրանք առաջադրել նրա նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը),հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որեւէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքըստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույքձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում): Այս արարքների համար նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով:
ՊԵԿ նախկին նախագահի գործով
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն արդեն 5 ամիս է,ինչ կալանքի տակ է, բայց նրա մասով եւսնախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, դեռ լռում է: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝Գագիկ Խաչատրյանի մասով քննվող քրեական գործով հարցաքննված անձանց թիվը 4 տասնյակից ավելի է, որոնք կոնկրետ ՊԵԿ եւ Ֆինանսների նախարարության աշխատակիցներ են եղել:
Գրել էինք նաեւ, որ Ազգային անվտանգության ծառայության համար քննության առարկա է դարձել դեռեւս 2016 թվականին ՊԵԿ գործունեության մասին աղմկահարույց բաց նամակներից մեկը,որը անստորագիր էր, եւորտեղ մի խումբ մաքսային աշխատակիցներ դիմել են Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին:
Այդ «պատմական նամակում» մասնավորապես գրվել էր. «Գ. Խաչատրյանը մաքսային ոլորտի ողջ վերահսկողությունը տվել էր իր եղբորորդուն`ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, ովիր համախոհների հետ միասին մաքսային ծառայությունում ստեղծել էր մի հանցավոր խումբ եւ նրանց հետ միասին, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը եւ հնարավորությունները, յուրաքանչյուր ամիս գրպանել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ, որոնք, ըստ էության, պետք է մուտքագրվեին պետբյուջե:
Կ. Խաչատրյանի կողմից ղեկավարվող «հանցավոր խմբում» ներգրավված են եղել նրա մտերիմընկերները, «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետՌոբերտ Կայֆաջյանը, «Բագրատաշեն» մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը` Կյաժ մականունով, Զննման վարչության նախկին պետ Վահրամ Գյուրողլյանը, ով«լեւի» գործեր անելու ու փողերքցելու համարե ս.թ. հունվարին ազատվեց աշխատանքից, եւ այլք:
Կ. Խաչատրյանը անձամբ համակարգել է, այսպես կոչված, մաքսային պապկաների աշխատանքները, որոնցով Հայաստանի միջին եւ մանր գործարարները Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից տարբեր տեսակի ապրանքներ են ներմուծել հանրապետություն: Այդ պապկաներով ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացվել է չնչին գումարներով, իսկ գործարարներից պապկաների տերերը հավաքել են յուրաքանչյուր ներմուծված կիլոգրամ ապրանքի համար 2-ից 6 ԱՄՆ դոլարի գումար եւ այդ հավաքագրված գումարների հիմնական մասը փոխանցել են Կարեն Խաչատրյանին:
Ճիշտ կլինի նշել, որ Էմիրատների «տամոժնի պապկան» պատկանել է անձամբ Կարեն Խաչատրյանին, իսկ այն աշխատացրել է նրա ընկերՔյաչալ Արոն: Գագիկ Խաչատրյանի կողմից ստեղծած եւ Կարեն Խաչատրյանի կողմից ղեկավարվող «հանցավոր խումբը» գործել է անպատիժ, քանի որ նրա «բարիքներից»օգտվել են անձինք, որոնքօրենքով նման դրսեւորումների դեմ պետք է պայքարեն, մասնավորապես`Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժինը, որի ղեկավար Սեդոյը մտերիմ ընկերական, «գործնական» հարաբերությունների մեջ է գտնվում Կարեն Խաչատրյանի հետ..»:
Հիշեցնենք նաեւ, որ կալանքի տակ է գտնվում նաեւ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը:
Հավելենք, որ Գուրգեն Խաչատրյանի փաստաբանական խումբը՝ ի պատասխան մեր տեղեկություների հայտնել է.
«Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել։ Հերթական անգամ հորդորում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու, մտացածին նյութեր տարածելու միտումնավոր կամ ոչ միտումնավոր քայլերց, որոնք կարող են լուրջ վնասներ առաջացնել»:
Քնար Մանուկյան