Պարոն Միրզոյանն ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ կիրառում է հանրապետականների ընդունած կանոնակարգի պատժամիջոցները. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իր նկատմամբ ԱԺ նախագահի կողմից սանկցիա կիրառելու միջադեպին:

«Երեկվանից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրազեկվել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ նա կարող է սանկցիաներ կիրառել պատգամավորների նկատմամբ։

Երեկ նա միակողմանիորեն սանկցիա կիրառեց (նիստերի դահլիճից հեռացրեց) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ։ Այսօր առավոտյան ԱԺ նախագահը նիստի ընթացքում կրկին միակողմանի սանկցիա կիրառեց (նախազգուշացում հայտարարեց) իմ նկատմամբ։

Այսպիսով, պարոն Միրզոյանն ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ կիրառում է հանրապետականների ընդունած կանոնակարգի պատժամիջոցները՝ միտումնավոր աչքաթող անելով սեփական խմբակցության ներկայացուցիչների վիրավորական արտահայտություններ կատարելու, նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու փաստերը և այլ խախտումները։

Ընդ որում, լավ կհիշեք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներով մեր բողոքն էինք արտահայտում հանրապետականների հակասահմանադրական գործողության վերաբերյալ՝ հարվածելով սեղաններին։

Եվ անգամ այդ ժամանակ որևէ սանկցիա չկիրառեց մեր նկատմամբ»:

 




Լրահոս