Հունվարի 22-ին, ժամը 11:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցից դեպի «ՍԱՍ» սուպերմարկետ տանող ճանապարհին այրվում է արագ սննդի կետի բենզինով աշխատող գեներատորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում գտնվող շարժական արագ սննդի կետի գեներատորում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։23-ին, մարվել՝ 11։35-ին: Գեներատորն ամբողջությամբ այրվել է: