Քաղաքացիները Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը բացեցին մեկ պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտից Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մսավաճառներն ու անասնապահները հավաքվել եւ փակել էին Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը: Նրանք դեմ են անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելու նախագծին: Ճանապարհը փակողների հետ հանդիպել է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որը տեղեկացրել է, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աժ ելույթից անդրադառնալու է այս հարցին: ArmLur.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկը հայտնեց, որ ճանապարհը բացել են միայն մեկ պայմանով՝ վարչապետի պատասխանը պետք է բխի իրենց շահերից, հակառակ դեպքում վաղն առավոտյան կրկին կփակեն ճանապարհը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` Հայաստանում մսավաճառներն ու անասնապահները բողոքի ակցիա են իրականացնում` ընդդեմ սպանդանոցային պարտադիր մորթի:




Լրահոս