
Հաշվի առնելով մսավաճառների եւ անասնապահների բարձրացրած խնդիրները՝ սպանդանոցային պարտադիր մորթի հետ կապված, հնարավոր է կառավարությունը մեղմացնի իր դիրքորոշումը ու ավելի խիստ չվերաբերվի, մինչեւ Հայաստանում սպանդանոցների քանակն ավելանա:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ, որը ասասց. «Ես չեմ կարող ասել, մենք միայն վերահսկող մարմին ենք: Ինչպես կորոշի կառավարությունը, մենք այդպես կշարժվենք: Կարծում եմ, այսօր կլինեն այդ հարցերի պատասխանները: Չեմ կարծում, որ խիստ վերահսկողությունը դադարեցվի, բայց, չգիտեմ, ինչ կորոշվի: Մեր գործառույթը վերահսկողությունն է: Քաղաքականությունը որոշողները կորոշեն, մենք համապատասխան կշարժվենք»: