
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընթանում է հերթական նիստը: Մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցը սպանդանոցների ստեղծման է վերաբերել:
Հարցին պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք, այս պահին սպանդանոցների բավարար խտություն ու քանակ չունենք: Իսկ ինչո՞ւ չունենք. որովհետև մենք անընդհատ այս որոշումը ուշացնում ենք: Ներդրում կատարողները մտածում են՝ կարո՞ղ ա սպանդանոցը կառուցեմ, ու պարզվի՝ կառավարությունը չեղյալ է համարել»,- իր պատասխանում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով՝ կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել, ինքը կոնկրետ հանձնարարություն է տվել: Վարչապետը հայտարարեց, որ մսավաճառներին ժամանակ է տրվում մինչև հուլիսի մեկը, հուլիսի երկուսից որևէ գործընթաց չի կատարվելու:
«Հույս ունեմ, որ այս թեմային անդրադառնում ենք իսկապես ամենավերջին անգամ»,- եզրափակեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: