Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021թթ. համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թ. նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։

2020 թ. հունվարի 21֊ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021թթ. համար։

*Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և փորձաքննություն:




Լրահոս