Խոյ. Սա այն օրերից է, երբ ձեր արժանիքները չեն կարող աննկատ մնալ: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և` ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն` մի ինչ-որ նախկինում արված գործի դիմաց: Բեղմնավոր կլինեն պետական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները:
Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան` զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ` խանգարում:
Ցուլ. Այսօր ֆինանսական լուրջ հաջողություններ կունենաք, ընդ որում` որքան ավելի ջանասիրաբար աշխատեք, այնքան ավելի մեծ գումարներ կվաստակեք: Օրը հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Առավել գործունյա Խոյերի համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորություն, նվաճել նրա համակրանքն ու հարգանքը:
Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի:
Երկվորյակներ. Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը: Իսկ եթե այդ ամենի հետ նաև համառություն դրսևորեք, ապա ձեզ միանգամայն հրապուրիչ առաջարկ կանեն:
Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը` մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ’ ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը:
Խեցգետին. Այսօր այնքան էլ հեշտ չի լինի հասնել նրան, ինչին ձգտում էիք, քանի որ ակնհայտ ու քողարկված հակառակորդները որոգայթներ են լարում ձեր դեմ: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին:
Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեր սկսելու հնարավորությունը: Եթե չեք ցանկանում անհարմար իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղից:
Առյուծ. Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների:
Օրը հարմար է հյուր ընդունելու համար. կարելի է հրավիրել մարդկանց, ում հետ դուք գործնական կապեր ունեք:
Կույս. Շատ բարենպաստ օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել:
Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք` նրանց ջրի երես հանելու համար: Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է:
Կշեռք. Այսօր դուք հակված եք ձեր շահերը պաշտպանել բավական կոշտ մեթոդներով, և դա շատերին դուր չի գա: Շրջապատի բացասական ռեակցիան կարող է ձեզ մոտ առաջացնել արդեն անցած ուղիներից հրաժարվելու, ձևավորված ավանդույթները մերժելու ցանկություն:
Օրը հարմար է ուղևորությունների համար, հատկապես` հյուսիսային ուղղությամբ և այն էլ` ռոմանտիկ երանգներով: Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի ` անկեղծությունը. այսօր կարող եք անթաքույց արտահայտել ձեր տագնապներն ու մտահոգությունները:
Կարիճ. Օրը դժվար թէ աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպատճառի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները, զվարճությունները: Հնարավոր է ոչինչ չպարտավորեցնող, սակայն անչափ հաճելի ծանոթություն` հետագա հետաքրքիր զարգացումներով:
Ծնող-Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր ու հոգատար լինել երեխաների հանդեպ: Այսօր խոսքերն ու գործողությունները կարևոր դեր կխաղան հետագա հարաբերությունների զարգացման մեջ:
Աղեղնավոր. Օրը շատ հագեցած կլինի, իսկ իրադարձություններին էլ հնարավոր չի լինի միանգամից ճիշտ գնահատական տալ, քանի որ չափից ավելի հակասական են: Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ` անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, եթե դուք դա ցանկանաք:
Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար դուք ի վիճակի եք օգտվելու ամենատարբեր մեթոդներից, ընդ որում` դրսևորում եք անմնացորդ համառություն: Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները դժվար թե կարողանանք խոչընդոտել ձեզ:
Այծեղջյուր. Օրվա մեջ ծագած դժվարությունները հաթահարելու համար ձեզ առաջին հերթին պետք կգան համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը: Կարևոր գործոն կլինի նաև ձեր անձնական հմայքը: Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես բարձրացնի ձեր կենսամակարդակը:
Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասը կլինի:
Ջրհոս. Օրը որևէ առանձնահատուկ բանով աչքի չի ընկնում: Կարելի է փոքր-ինչ լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն ընդունել դրանք: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողմատության պակասը:
Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք իրենց դրական լիցքերով էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները ձեզ հոգևոր նոր ուժ կտան:
Ձկներ. Օրն աչքի է ընկնում իրադարձությունների զարգացման անհարթությամբ, դրա հետ մեկտեղ անկայուն է ձեր էմոցիանալ ֆոնը: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են գործնական օգնություն ցույց տալու:
Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ շարունակություն ստացող ծանոթություն: