
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնում է, որ մարզում որևէ պատահար տեղի չի ունեցել: Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր տարածվել, թե Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, ինչպես նաև Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: Մարզպետը նաև հղում է արել ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը, որում ասվում է, որ Հայաստանում ռուսական ավիաբազայի «Էրեբունի» ռազմական ավիացիայի Ми-8МТВ ռազմական տրանսպորտային ուղղաթիռների երիտասարդ օդաչուներն օրվա ընթացքում կատարել են պարզ և բարդ հնարքներ` բարդ եղանակային պայմաններում:
«Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել»: