ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում (1915թ. հետո) օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս: Այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ` եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի:

2012թ. 25 տարի ժամկետով շենքի իրավասությունները տրվել են Կեսարիայի քաղաքապետարանին: Կատարված վերականգնողական աշխատանքներից հետո եկեղեցին այժմ այցելուների առաջ իր դռները բացում է որպես քաղաքային գրադարան:

Եկեղեցում կա տպագիր և էլեկտրոնային գրապահոց: Ընթերցողներին հրամցվում է 25.000 միավոր տպագիր, 22.000 միավոր էլեկտրոնային և 3.000 միավոր աուդիո տարբերակով գրքեր:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` գրադարանի բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեթ Միսբահ Դեմիրջանը, Կեսարիայի նահանգապետ Շահմուս Գյունայդընը, քաղաքապետ Մեմդուհ Բյույուքքըլըչը, վարչական շրջանների մի շարք ղեկավարներ և տեղի բնակիչներ:




Լրահոս