2019 թվականին ՀՀ ՊՆ զորամասը լքած, անհնազանդության դիմածպարտադիր ժամկետային զինծառայողների քրեական գործը մտավ դատարան:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի մարտի 17-ին Մեղրիի զորամասից զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողներ մարտի 17-ին տեղափոխել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետեւ տարել են առաջնագիծ: Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով:
Գորիսի կայազորի դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի կողմից փաստի առթիվ հարուցվել էր երկու քրեական գործ՝մեկը՝ ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), մյուսը՝ ՀՀ ՔՕ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):
Եվ, ահա, շուրջ 10 ամիս տեւած նախաքննությոնից հետո քրեական գործը ուղարկվեց դատարան: Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանին այն բանի համար, որ նա չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝անտեսելով վերադաս հրամանատարության՝պարտադիր ժամկետային զինծառայող,զորամասի զինծառայողների շրջանում «հեղինակություն» վայելող, բազմիցս դիտողությունների եւ կարգապահական տույժերի արժանացած շարքային Կարո Մուսայելյանի նկատմամբ առավել ուշադիր ու հետեւողական լինելու վերաբերյալ բազմաթիվ հորդորներն ուցուցումները,ծառայության արտոնյալ պայմաններ է ստեղծելվերջինիս համար,որով էական վնաս է պատճառել զինվորական ղեկավար մարմինների բնականոն գործունեությանը:
Բացի այդ, նախաքննական մարմինը նաեւ մեղադրանքէ առաջադրել զորամասը լքած զինվորներին, մասնավորապես՝ Կարո Մուսայելյանի, Ալբերտ Դոլուխանյանի, Արտակ Զաքարյանի եւ Տիգրան Նաջարյանի նկատմամբ,որ նրանք,լինելով պարտադիր ժամկետային զինծառայողներ, կոչումով՝ շարքային, 2019թ.-ի մարտի 17-ին զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մոտ 200 պարտադիր ժամկետային զինծառայողների հետ ժամը 19:30-ից մինչեւ 23:00-ն ընկած ժամանակահատվածում հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները:
Ավելին, դուրս են եկել զորամասի տարածքից,գնացել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի «22 հեկտար» կոչվող տարածք եւ ժամը 23:00-ի սահմաններում միայն զորամասի հրամանատարի եւՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել զորամաս:
Նշենք, որ այս գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Ի դեպ,«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին.խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է:
Բայց նա, ինչպես նկատում ենք, իրավապահների տեսադաշտից, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, դուրս է մնացել:
Քնար Մանուկյան