Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ. մանրամասներ կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Այս մասին դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:

ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ նախնական, բայց դեռևս չհաստատված տվյալներով, ներսում մեկ կամ երկու հոգի է պատանդ վերցված:

Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:

Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում:

ՀՀ ոստիկանություն հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին, ահազանգ է ստացվել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցների վերաբերյալ:




Լրահոս