
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել:
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ նախնական, բայց դեռևս չհաստատված տվյալներով, ներսում մեկ կամ երկու հոգի է պատանդ վերցված:
Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:
Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում:
ArmLur.am-իը տեղեկացավ, որ դեռևս հայտնի չէ, թե կրակոցներ արձակած անձի պահանջը որն է: Ըստ երևույթին՝ հենց նա էլ պատանդ է պահում հյուրանոցի ներսում: