Ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին:
Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա հայտնեց, որ դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների աշխատակիցներ: Նախնական տեղեկություններով՝ կրակոցներից տուժածներ չկան:
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ նախնական, բայց դեռևս չհաստատված տվյալներով, ներսում մեկ կամ երկու հոգի է պատանդ վերցված:
Կան տեղեկություններ, որ կրակոցներ արձակած անձը հայտնվել է ոստիկանների և քաղաքացիների արանքում և չունի ելումուտ անելու հնարավորություն:
Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:
Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում:
ArmLur.am-իը տեղեկացավ, որ դեռևս հայտնի չէ, թե կրակոցներ արձակած անձի պահանջը որն է: Ըստ երևույթին՝ հենց նա էլ պատանդ է պահում հյուրանոցի ներսում: