
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ «Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ:
«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա»-ում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,- հայտնում են ոստիկանությունից:
Հայտնի է, որ պլազայի ներսում հնչել են կրակոցներ: