
Այսօր ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա»-ում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։
Հայտնի է, որ պլազայի ներսում հնչել են կրակոցներ:
Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ կրակոցներ արձակած և, նախնական տվյալներով պատանդ վերցրած անձը, վնասազերծվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
Պլազայի առաջին հարկում միջադեպի պահին գտնվել են այլ անձինք, որոնց դեռևս արգելվում է դուրս գալ տարածքից: