Փորձելու եմ ինձ զսպել, տեսնեմ՝ կստացվի՞. ի՞նչ է որոշել Նաիրա Մովսիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի համար 2020 թվականը բավականին բուռն է սկսվել: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է այս տարվա իր գործնական ծրագրերի, նպատակների, երազանքների մասին: Նաիրան նաեւ նշել է, թե ինչ դասեր է քաղել նախորդ տարվանից:

2020-ի հետ կապված ամենամեծ գործնական ծրագրերը

Թե՛ գործնականի, թե՛ անձնականի հետ կապված մեծ ծրագրեր եմ կազմում այս տարի: Ցանկանում եմ ունենալ տուն, մեքենա եւ էլի նյութական որոշ ձեռքբերումներ: Ֆինանսական կայունության եմ ձգտում: Ես քչով բավարարվող, գոհացող չեմ:

Որպես դերասանուհի դադար է առնում

2020 թվականին որպես դերասանուհի պլանավորում եմ հանգստանալ, շնչել, լիցքավորվել: Բայց դա չի նշանակում, որ այլեւս չեմ խաղալու. չեմ կարող չխաղալ:

Այս տարվա հետ կապված ամենամեծ երազանքը

Գիտեմ, որ 2020-ը կատարյալ տարի է լինելու, այս տարվան շատ երկար եմ սպասել:

Ճամփորդական ծրագրերը

Շրջագայել, շրջագայել եւ շրջագայել. ահա իմ հիմնական ծրագրերից մեկը: Տարին դիմավորել եմ Վրաստանում, ընթացքում էլ ուր մտքովս անցնի, գնալու եմ. այդպես եմ ուզում: Լինում է, որ ուզում եմ անեմ ինչից կտրվել եւ ճամփորդում եմ միայնակ, լինում է՝ նախընտրում եմ շրջագայել ընտանիքով:

2020-ի ամենամեծ սպասումը

Սպասում եմ հրաշքի: Առհասարակ, մշտապես հավատացել եմ հրաշքներին: Հրաշքներ ամեն վայրկյան են լինում: Միայն այն, որ ամեն առավոտ բացում ենք մեր աչքերը, արդեն իսկ հրաշք է:

2020-ի հոբբին

Բիզնեսը, որով զբաղվում եմ, կապ չունի իմ մասնագիտության հետ: Բացի այդ, ուզում եմ էլի զբաղվել ֆիթնեսով, եթե, իհարկե, դա կարելի է հոբբի համարել: Ուրիշ բաների մասին ինքս ինձ արգելել եմ մտածել: Եթե ինձ չսահմանափակեմ, կգժվեմ.հնարավորություններս անսահման են:

Կարգավիճակի փոփոխություն

Անկախ այն հանգամանքից՝ իմ կողքին եղել է տղամարդ, թե ոչ, ապրել եմ ազատ: Ինչ վերաբերում է կարգավիճակի փոփոխությանը, 2020-ի համար մի քիչ շատ, ճոխ չէ՞ր լինի (ծիծաղում է):

2019 թվականից ստացած մեծագույն դասը

Այս տարի որոշել եմ անձնական կյանքի մասին չխոսել: Փորձելու եմ ինձ զսպել, շատ բաներ չպատմել բոլորին, որովհետեւ ինչ պատմում եմ, չի լինում: Տեսնեմ՝ կստացվի, թե ոչ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս