Այսօր ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զենքով հյուրանոց ներխուժած անձը Արթուր Հովիկի Թորոսյանն է՝ ծնված 1987 թվականին, Արարատի մարզի բնակիչ է և հաշվառված է Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 11 շենքում: Մեզ հայտնի դարձավ նաև, որ վերջինս իրավապահներին հայտնել է, որ ցանկանում է մտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ և տեսնել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ կրակ բացած անձը ձերբակալվել է :