Արարատ Միրզոյանը օգնականը՝ վարչապետի խոսնա՞կ․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք` հնարավո՞ր է ինքը դառնա Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը եւ հունվարի 25-ին Կապանում տեղի ունենալիք մեծ ասուլիսն ինքը վարի։ «Ոչ, նման բան չկա»: Այսինքն` չի՞ բացառվում, որ ասուլիսը տեղի ունենա առանց խոսնակի։ «Պետք է կառավարությանը դիմել»: Ի դեպ, քրեական ենթամշակույթին վերաբերող օրենքի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանն այդ ենթամշակույթին բնորոշ արտահայտություն թույլ տվեց` հորդորելով պատգամավորներին «լռվել հայաթների բեսեդկաներում»․ հետաքրքրվեցինք՝ նիստից հետո անդրադարձա՞ք այդ բացթողմանը։ «Ոչ, դա տիպիկ բնորոշումն էր «Բարգավաճի» այդ օրվա վարքի»: Ասել է` «տիպիկության» տեսանկյունից հաղթեցիք ԲՀԿ-ին։ «Հաղթելու խնդիր մենք չենք դրել. ժողովուրդն է որոշում, ժողովուրդն է գնահատական տվողը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս