ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր ուսանողներին և նրանց ծնողներին առաջարկում է օգտվել հատուկ մշակված կրթական նպատակների համար ուսանողական վարկի շահավետ պայմաններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է ուսանողական վարկ` ոչ միայն ԲՈՒՀ-երի ուսման վարձերի վճարման համար այլև վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական հաստատությունների, դասընթացների և պարապմունքների վարձերի վճարման համար:

Ուսանողական վարկը հնարավորություն է տալիս հոգալ ոչ միայն ՀՀ տարածքում սովորող ուսանողների և աշակերտների ուսման ծախսերը, այլ նաև արտերկրում:

Ձևակերպել ուսանողական վարկ կարող են ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ հենց իրենք՝ ուսանողները, ովքեր համապատասխանում են Բանկի պահանջներին: Ուսանողական վարկի ձևակերպման համար չի պահանջվում երաշխավորություն:

Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.

• տարեկան տոկոսադրույք՝ 15% – 16.5%
• վարկի գումար՝ 50 հազ. – 5 մլն ՀՀ դրամ (ուսման վարձի գումարի 100% չափով)
• վարկի ժամկետ՝ 3 ամսից մինչև 5 տարի
• նախնական որոշման կայացում – մինչև 2 աշխատանքային օր
• վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն

Վարկի մարման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում հետևյալ տարբերակներից՝
1. հավասարաչափ մարում մինչև ուսման ժամկետի ավարտը;

2. միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ ուսման ավարտից հետո՝ հիմնական
գումարի մարում:

Ուսման համար կրթական նպատակներով վարկեր տրամադրվում են հետևյալ հաստատություններում սովորելու համար՝

• տեղական
• միջազգային
• միջազգային հաստատությունների մասնաճյուղերում
• տարբեր ուսումնական դասընթացների համար

Ուսանողական վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

* Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.61%-24%

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս