Ինչպես հայտնի է՝ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի բնակարան եւ այնտեղից հափշտակել ոսկյա եւ բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար։
Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ փոխնախարար Անափիոսյանից: Սակայն վերջինս նշեց, թե դա իր անձնական կյանքն է եւ չի ցանկանում դառնա հանրության քննարկման առարկա: Փոխնախարարը միայն նշեց, թե դիմել է ոստիկանություն, եւ մնացածն արդեն վերջիններիս գործն է: