ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը որոշել է տոնակատարության տեղը փոխել. որ քաղաքն է ընտրվել այս անգամ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 28-ին՝ բանակի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կտարբերվեն նախորդներից: Բանն այն է, որ այս տարի միջոցառումներն ավելի շատ նախատեսվում է անցկացնել մարզերում, այլ ոչ թե Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնյաները եւս այս տարի բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ լինելու են մարզերում: Ավելին՝ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այդ օրը միասին կլինեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այդ նույն ժամին զուգահեռ միջոցառումներ կլինեն նաեւ այլ վայրերում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե որտեղ են այդ օրը լինելու նախարարն ու վարչապետը, սակայն այնտեղից, մեր հարցին ի պատասխան, նշեցին, թե իրավասություն չունեն ասելու, թե որտեղ է լինելու Նիկոլ Փաշինյանը: «Հունվարի 28-ին բանակի օրը նշվելու է ողջ հանրապետությունում: Նախարարն այդ օրը կլինի միջոցառումների վայրերից մեկում»: Հավելենք, որ հունվարի 27-ին էլ Բաղրամյան 26-ում տեղի է ունենալու պարգեւատրման արարողություն»:

Մանրաամսները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս