ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսը Կապանում սկսել է կառավարության աշխատանքի 100 արդյունքները ներկայացնելով:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2020 թվականի բյուջեում 6 անգամ ավելացել են Գյումրու անօթևան ընտանիքների խնդիրների լուծման հարցերը: «ՀՀ պաշտպանության նախարարությանը 2019 թվականին հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով, իսկ 2017-ը՝ 4.5 տոկոսով: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զինամթերքով, սպառազինությամբ»,- նշեց նա:

Նա նաև թվեր ներկայացրեց նոր աշխատատեղերի հետ կապված եւ ընդգծեց, թե դրանց մեջ մեծ տեղ են զբաղեցնում բարձր աշխատավարձով աշխատատեղերը: «Զբաղվածության մակարդակը բարձրացել է և հասել 49 տոկոսի, մեկ տարվա ընթացքում այն բարձրացել է 2.5 տոկոսով, եւ նվազել է գործազրկության մակարդակը»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 




Լրահոս